երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանի ԶՈՒ-ն ականանետ է կիրառել Սարուշենում․ այս իրականությունը պետք է տեսնեն բանակցողները. ԱՀ պետնախարար

Ադրբեջանի ԶՈՒ-ն ականանետ է կիրառել Սարուշենում․ այս իրականությունը պետք է տեսնեն բանակցողները. ԱՀ պետնախարար

Այսօր Ադրբեջանի զինված ուժերը ականանետ են կիրառել ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի վարչական տարածքում գյուղի բնակչության համար հացահատիկ հավաքող կոմբայնի ուղղությամբ, որից հետո աշխատանքներն անմիջապես դադարեցվել են,- այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․

«Ահա այն իրականությունը, որը պետք է տեսնեն միջազգային հանրությունը և Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության պաշտպանության շուրջ բանակցություններ վարողները»,- գրել է նա։

  • Կիսվել: