կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Բաքվի «դատավարությանը» համակերպվելը նշանակում է համակերպվել, որ Արցախի գոյությունը հանցագործություն էր. Առաքելյան

Բաքվի «դատավարությանը» համակերպվելը նշանակում է համակերպվել, որ Արցախի գոյությունը հանցագործություն էր. Առաքելյան

Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
 
«Բաքվի դատախազության մեղադրանքների մի մասը հստակ հանցագործություն է համարում Արցախի գոյությունը (Ադրբեջանի սահմանադրական կարգի խախտում, իշխանության բռնազավթում)։
 
Եվ այս ամենի հետ համակերպվել, նշանակում է համակերպվել, որ Արցախի գոյությունը եղել է հանցագործություն», նշել է նա։

  • Կիսվել: