կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Բաքվի դատարանում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը

Բաքվի դատարանում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը

Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս անգամ դատարանում դարձյալ ՛՛հարցաքննվել են՛՛ ՛՛վկաները՛՛:

Այնուհետև կեղծ դատավարությունը շարունակվել է քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերի հետազոտմամբ։

Հաջորդ շինծու դատական ​​նիստը կանցկացվի դեկտեմբերի 2-ին:

  • Կիսվել: