շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Բաքվի դատարանում մեղադրող դատախազը միջնորդել է Ռուբեն Վարդանյանին դատապատել ցմահ ազատազրկման

Բաքվի դատարանում մեղադրող դատախազը միջնորդել է Ռուբեն Վարդանյանին դատապատել ցմահ ազատազրկման

Այսօր Բաքվի ռազմական դատարանը շարունակել է դատական ​​ֆարսը Արցախի Հանրապետության նախկին պետական ​​նախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ, ով ավելի քան երկու տարի անօրինական կերպով պահվում է Բաքվի բանտում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր ելույթ է ունեցել պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազը։ Նա միջնորդել է Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում։

Հիշեցնենք, որ Բաքվում ապօրինի բանատրկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին նույնպես ցմահ դատապարտելու միջնորդություններ էին ներկայացրել դատախազները։ 

  • Կիսվել: