հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Բաքուն փորձում է վախեցնել ԼՂ ժողովրդին և կասկածի տակ դնել նրանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը. Կոստանյան

Բաքուն փորձում է վախեցնել ԼՂ ժողովրդին և կասկածի տակ դնել նրանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը. Կոստանյան

Բաքուն փորձում է վախեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և կասկածի տակ դնել նրանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

՛՛Հենց դրան է ուղղված Ադրբեջանի կամայականությունը՝ զուգորդված Լաչինի միջանցքի լիակատար շրջափակմամբ և ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցերը լուծելուց հրաժարվելու հետ՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Արցախից ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու համար եկել էր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետ, որտեղից ադրբեջանական կողմը նրան առևանգել է:

Հետագայում պարզվել է, որ Խաչատրյանն Ադրբեջանում է, նրան մեղադրանք է առաջադրվել արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր ՛՛ռազմական հանցագործություններ կատարելու՛՛ համար։

 

 

  • Կիսվել: