շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել «Ազատ Հայրենիք», Արցախի ժողովրդավարական եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել 2020 թվականի պետական բյուջեի նախագծի հետ կապված հարցեր:

Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ Բակո Սահակյանը կարեւորել է նման խորհրդակցությունները՝ դրանք համարելով արդյունավետ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: