երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բակո Սահակյանը Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է անվտանգության հարցեր

Բակո Սահակյանը Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է անվտանգության հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

  • Կիսվել: