շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024

Բակո Սահակլյանը կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ:

Քննարկվել են Արցախում մշակույթի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու ավանդի համար եւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Ռոբերտ Ամիրխանյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ նրան մաղթելով առողջություն եւ նորանոր հաջողություններ։

  • Կիսվել: