հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այն վերանորոգվել, կահավորվել և համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ։

Բնութագրությունը հասանալի չէԼՂ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի խոսքով՝ քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկար տարիների փորձ ունի առաջնահերթ բուժօգնության ոլորտում, առաջարկել են իրենց օգնությունը ոլորտի կարողությունները բարձրացնելու համար:

Բնութագրությունը հասանալի չէ

«Բաժանմունքի նպատակն է շրջանի բնակչությանը ժամանակին և որակյալ անհետաձգելի բուժօգնության տրամադրումը: Իհարկե, մենք միայնակ չէինք կարող հասնել այս արդյունքին, եթե մեր աշխատելու ոճը չլիներ համագործակցությունը տեղական իշխանությունների հետ: Որպեսզի առողջապահական ոլորտը լիարժեք գործի, միայն շենքային պայմանները բավական չեն, անհրաժեշտ է նաև սարքավորումներին տիրապետելու հմտության կիրառում. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այստեղ էլ կփորձի օգնել: Գալիք տարի մենք պլանավորում ենք նման բաժանմունքներում աշխատողների համար դասընթացներ կազմակերպել», - նշեց Բ. Լամոնը:

Բնութագրությունը հասանալի չէ

ԿԽՄԿ առաքելության առողջապահական ծրագրի պատասխանատու Արշակ Դավիթյանի համոզմամբ՝ բաժանմունքում հնարավոր կլինի կատարել լուրջ վիրահատական միջամտություններ, քանի որ այն հագեցած է անհրաժեշտ գործիքներով ու սարքավորումներով։

«ԿԽՄԿ-ն բաժանմունքին նվիրաբերել է շնչառական վերակենդանացման հավաքածու, զանազան զոնդեր, ինտուբացիոն խողովակներ, միանգամյա օգտագործման այլ պարագաներ, վիրակապական սեղաններ, մահճակալներ, չոր ստերլիզատոր, թթվածնի խտացուցիչ սարք, սրտային մոնիտորներ և այլ սարքավորումներ», - ասաց Ա. Դավիթյանը:

Առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Համբարձումյանը և Մարտունու շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Ռուբեն Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, քանի որ նման բաժանմունքը բնակչությանը որակյալ բուժօգնության տրամադրման հնարավորություն կտա, և այժմ ծանր հիվանդների վիճակը կարող է կարգավորվել բաժանմունքում՝ մինչև նրանց տեղափոխելն այլ բաժանմունք կամ հիվանդանոց:

  • Կիսվել: