երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Բացում» շարժումը այսօր Ազատության հրապարակում անցկացրեց իր հերթական հավաքը ի աջակցություն Արցախի

«Բացում» շարժումը այսօր Ազատության հրապարակում անցկացրեց իր հերթական հավաքը ի աջակցություն Արցախի

«Բացում» շարժումը այսօր Ազատության հրապարակում անցկացրեց իր հերթական հավաքը ի աջակցություն Արցախի։

Շարժման մասնակիցները հավաքվածներին իրազեկեցին, որ առաջիկայում քննարկում են դեպի Հակարիի կամուրջը երթ կազմակերպել։

Հաջորդ սցենարով նախատեսվում է պարենի հավաքագրում կազմակերպել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, որպեսզի այդ կառույցը, եթե չի ցանկանում իր հնարավորությունների շրջանակում օգնել պաշարված ու սովի մատնված արցախցիներին, գոնե հայաստանցի քույրերի և եղբայրների հավաքած օգնությունը իր մեքենաներով հասցնի Արցախ։

  • Կիսվել: