շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները փորձեցին ժպիտ ու փոքր ինչ տոնական տրամադրություն պարգևել Երևանում մնացած արցախցի երեխաներին

«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները փորձեցին ժպիտ ու փոքր ինչ տոնական տրամադրություն պարգևել Երևանում մնացած արցախցի երեխաներին

«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները երեկ ՀՀ-ում Արցախի ներկայացչությունում այցելեցին Ադրբեջանի կողմից Արցախի բլոկադայի հետևանքով արդեն մոտ քսան օր Երևանում առանց ծնողների մնացած Արցախցի փոքրիկներին։

Կուսակցության անդամները ամանորյա անակնկալներով փորձեցինք փոքր ինչ տոնական տրամադրություն պարգևել փոքրիկներին։ Նրանցից շատերի դեպքում դա այնուամենայնիվ հաջողվեց, բայց կային երեխաներ, որոնց դեմքին այդպես էլ ժպիտ չնշմարվեց։ Ինչպես երեխաները խոստովանեցին Ձմեռ Պապին՝ այսօր իրենց միակ և ամենաբաղձալի երազանքը հայրենի Արցախ վերադառնալն է և Ամանորը ծնողների հետ դիմավորելը։

Ահա այսպիսի պարզ, մարդկային, այլ երեխաների երազանքներից տարբերվող երազանքներ ունեն Արցախցի մանուկները Ամանորի նախաշեմին։

 

  • Կիսվել: