հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Այսօրվանից Արցախում սկսվել են նոր կտրոնների տրամադրման նախապատրաստական աշխատանքները

Այսօրվանից Արցախում սկսվել են նոր կտրոնների տրամադրման նախապատրաստական աշխատանքները

Արցախում առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հանձնաժողովի համակարգմամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:

Տվյալ հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն այսուհետ կատարելու է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահը`որպես հանձնաժողովի նոր նախագահ։

Այսօրվանից սկսվել են նոր կտրոնների պատրաստման ու տրամադրման նախապատրաստական աշխատանքները։ Հավելյալ մանրամասը տեղեկությունների ու նոր մոտեցումների մասին կհայտարարվի մոտ օրերս։

  • Կիսվել: