կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որ արցախահայերը չմիավորվեն. Սաղաթելյան

Այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որ արցախահայերը չմիավորվեն. Սաղաթելյան

«Թեզը, թե «արցախցին հանձնեց», «Արցախի իշխանությունները տվեցին», «զենքը հանձնեցին և դուրս եկան», ամենամեծ սրիկայությունն է, որն արվում է արցախահայերի նկատմամբ, ու դա անում են Հայաստանի օրվա իշխանութունն ու իրենց սպասարկող խմբակը։ Այս մասին ասյօր հրազդանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը

«Մենք տեսել ենք, թե ինչ պայմաններում է պատերազմից հետո պայքարել արցախցին, 9 ամիս ինչպիսի պայմաններ է ունեցել և էդ մեկօրյա պատերազմի ընթացքում թշնամուն որքան զոհեր է պատճառել։ Հետևաբար՝ սրիկա են նրանք, ովքեր չեն գնահատում արցախցիների պայքարը»,-նշեց նա:

Ըստ Սաղաթելյանի՝ այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որ արցախահայերը չմիավորվեն, ամեն ինչ անում է, որ արտագաղթեն, ամեն ինչ անում է, որ հանկարծ արցախահայերը Հայաստանում քաղաքական գործոն չդառնան:

«Որովհետև եթե այդքան մարդ միավորվի, ինքը պրոբլեմ է ունենալու։ Արցախահայերի բոլոր խնդիրները կարող են լուծվել, եթե առաջինը արցախահայերն այդ պահանջը ձևակերպեն ու դրա հետևից գնան, ուժերն ու ժողովուրդը պետք է կանգնեն այդ պահանջի կողքին»,-նշեց Սաղաթելյանը:

 

  • Կիսվել: