երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսօր այցելել եմ Լաչինի միջանցք. իրավիճակը լուրջ է, շտապ անհրաժեշտ են միջազգային ջանքեր. Արին Կարապետ

Այսօր այցելել եմ Լաչինի միջանցք. իրավիճակը լուրջ է, շտապ անհրաժեշտ են միջազգային ջանքեր. Արին Կարապետ

400 տոննա հումանիտար սննդամթերք, դեղորայք և այլ մատակարարումներ 4 օր է՝ կանգնած են Ադրբեջանի ապօրինի շրջափակման պատճառով: Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներ, որոնք սպասում են այդ օգնությանը, սովի և առողջության վատթարացման վտանգի տակ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը:

«Այսօր այցելել եմ Լաչինի միջանցք: Իրավիճակը լուրջ է: 400 տոննա հումանիտար սննդամթերք, դեղորայք և այլ մատակարարումներ 4 օր է՝ կանգնած են Ադրբեջանի ապօրինի շրջափակման պատճառով: Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներ, որոնք սպասում են այդ օգնությանը, սովի և առողջության վատթարացման վտանգի տակ են:

Կարմիր խաչի մեքենաները շարժվել են դեպի Լեռնային Ղարաբաղ՝ ծանր հիվանդ մարդկանց բուժման նպատակով Հայաստան տեղափոխելու համար:

Դեպքի վայրից հեռանալուց հետո տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները առևանգել են ծանր հիվանդ 68-ամյա տղամարդու, ինչը Կարմիր խաչին խանգարել է կատարել նրան օգնություն ցուցաբերելու իր առաքելությունը:

Իրավիճակը սուր է, և շտապ անհրաժեշտ են միջազգային ջանքեր ինչպես օգնության, այնպես էլ քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը վերականգնելու համար: Մենք պետք է անհապաղ գործենք, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչությանը, և նրանք ստանան այն հոգատարությունն ու աջակցությունը, որն այդքան անհրաժեշտ է նրանց գոյատևելու և իրենց կյանքը վերականգնելու համար»,- գրել է Կարապետը:

  • Կիսվել: