երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Այս պատերազմով սկսվում է Ադրբեջան կոչվող արհեստական պետության կազմաքանդումը. Ժիրայր Սեֆիլյան

Այս պատերազմով սկսվում է Ադրբեջան կոչվող արհեստական պետության կազմաքանդումը. Ժիրայր Սեֆիլյան

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» համահայկական շարժումը տարածել է Ժիրայր Սեֆիլյանի կոչը, որում ասված է.

«Ադրբեջանի իրավազրկված բնիկ ժողովուրդներին
Եղբայրնե՛ր և քույրե՛ր
Այս պատերազմով սկսվում է Ադրբեջան կոչվող արհեստական պետության կազմաքանդումը։
Ժամանակն է, որ դուք ինքնակազմակերպվեք և լծվեք ազատագրական պայքարին։

 

Համոզվա՛ծ եղեք, որ մենք՝ այս տարածաշրջանի բնիկ ազգերս, ձեռք-֊ձեռքի տված ջախջախելու ենք թշնամուն և ամբողջությամբ տեր ենք լինելու մեր հայրենիքներին։

Նկատի ունեցե՛ք, որ զինադադարի և ինչ որ լուծում գտնելու վերաբերյալ աշխարհի ներկայիս ջանքերը կտրված են իրականությունից։
Ադրբեջան անվամբ մինի կայսրության վախճանն այլևս կախված է մեր կամքից և գործողություններից, քանի որ աշխարհի հզորների մեծ մասի և մեր շահերն ընդհանուր առմամբ համընկնում են։
 

Հ․Գ․
Կոչը թարգմանված է թալիշերեն, լեզգիերեն, ադրբեջաներեն, ռուսերեն և պարսկերեն»

  • Կիսվել: