երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այս պատերազմին սպասում է Ադրբեջանը, որ Իրանից տարածքներ պոկի. Բաբայան

Այս պատերազմին սպասում է Ադրբեջանը, որ Իրանից տարածքներ պոկի. Բաբայան

Մեզ համար և՛ #Իրան/ն է եղբայրական երկիր, և՛ #ԱՄՆ-ն: Մենք ուզում ենք, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Չենք ցանկանա, որպեսզի իրավիճակն էլ ավելի վատթարանա, քանի որ այս պատերազմը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է.«Առաջին հերթին այս պատերազմին ուշիուշով սպասում է #Ադրբեջան/ը, որպեսզի Իրանից պոկի տարածքներ, որը բերելու է կատաստրոֆիկ հետևանքների: Եթե իրավիճակը գնա ամենավատ սցենարով, ապա այն բերելու է սարսափելի և ողբերգական հետևանքների»:

  • Կիսվել: