ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այս օրը նշում ենք դժվարին պայմաններում, սակայն այն գաղափարը, որն ընկած էր Շարժման հիմքում, ապրում է և կրկին միավորելու ու համախմբելու է բոլորիս․ Ծառուկյան

Այս օրը նշում ենք դժվարին պայմաններում, սակայն այն գաղափարը, որն ընկած էր Շարժման հիմքում, ապրում է և կրկին միավորելու ու համախմբելու է բոլորիս․ Ծառուկյան

34 տարի առաջ համազգային զարթոնքով, ժողովրդի միասնությամբ մեկնարկեց Արցախյան պայքարը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ 

«Այժմ այս օրը նշում ենք դժվարին պայմաններում, սակայն այն գաղափարը, որն ընկած էր Շարժման հիմքում, ապրում է և կրկին միավորելու ու համախմբելու է բոլորիս:
 
Մեր խոնարհումը արցախյան ազգային-ազատագրական պայքարում իրենց կյանքը Հայրենիքին նվիրած բոլոր քաջորդիների հիշատակի առջև:
 
Ձեր սխրանքն անմար է...», - նշել է նա։

  • Կիսվել: