Այս օրերին Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ․ Վահրամ Պողոսյան
Պարզվում է, որ այս օրերի ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Այս մասին այսօր լրագրոցղների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Միայն մեկ ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել: Մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրրջանում, ինչը մեր հետախուզության տվյալներով լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ:
Առաջիկայում հավանաբար մենք ականատեսը կլինենք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիաներին: Այս փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Ադրբեջանը սադրիչ գործողություններն օգտագործում է նաև իր երկրում ապրող ազգային փորքամասնությունների նկատմամբ նման վարքագիծ դրսևորելու համար»,-ասաց նա:
Խոնակը զուգահեռներ անցկացրեց այսօրվա պատերազմի և հայրենական պատերազմի միջև՝ նշելով, որ Ադրբեջանի տարածքից հայրենական պատերազմի մեկնել է 19-ը տղամարդուց մեկը, իսկ Արցախից՝ 3-ից մեկը:
«Սա խոսում է այն մասին, որ ադրբեջանցիներն ամեն կերպ փորձել են ազգային փորքամասնությունների նկատմամբ այդպիսի քաղաքականութամբ պարզապես վերացնել նրանց»,-հավելեց Պողոսյանը: