շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորները հանդիպում են ունեցել ԱՀ ԱԺ-ում

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորները հանդիպում են ունեցել ԱՀ ԱԺ-ում

Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հանդիպումը Արցախ ժամանած Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորների հետ։ 

Ինչպես տեղեկացրին Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային, դրանում Թուրքիայի ընդգրկվածությանը և վերջիններիս հովանավորությամբ ահաբեկչական խմբավորումների՝ տարածաշրջան ներթափանցմանը վերաբերող թեմաներ:

Հյուրերը մտքեր են փոխանակել Եվրոպային սպառնացող թուրքական վտանգի, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և հնարավոր փոխգործակցության մասին: Անդրադարձ է կատարվել նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանը՝ այն որակելով որպես նպատակային վանդալիզմ:

 

  • Կիսվել: