չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այգեստանի վարչական տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի շինաշխատանքները

Այգեստանի վարչական տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի շինաշխատանքները

ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները`պատերազմի հետևանքով տեղահանված Ավետարանոց գյուղի բնակիչների համար։

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Ներկա դրությամբ շինհրապարակում կատարվում են հողային աշխատանքներ։ Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային հաշվարկային ուրվագծում կազմելու է 52հա, իսկ տնամերձ հողամասերի մակերեսը կլինի 1000-1300քմ։ Նոր բնակավայրը ունենալու է 254 առանձնատուն` 2, 3, 4 և 5 սենյականոց։ Բնակավայրի հատակագիծը մշակել է «Ստեփքաղկոմուննախագիծ» ՓԲԸ-ն։

Առանձնատների կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։ Բնակելի տները կառուցվում են ԱՀ կառավարության միջոցներով», - նշեց Մ. Դանիելյանը։

  • Կիսվել: