ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այդ զարտուղի ճանապարհները վաղուց են ձեւավորված. ԱՀ պետնախարարը՝ Արցախ մտնող ապրանքների մասին

Այդ զարտուղի ճանապարհները վաղուց են ձեւավորված. ԱՀ պետնախարարը՝ Արցախ մտնող ապրանքների մասին

Արցախում գնագոյացման հետ կապված խնդիրներ կան, որոնք ունեն եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Արցախում առկա գնաճին:

«Հիմա փորձում ենք կառավարել սուբյեկտիվ պատճառները, ինչ վերաբերում է օբյեկտիվ պատճառներին, պետությունը միջոցներ է ձեռնարկում այդ օբյեկտիվ պատճառները տարբեր ծրագրերով մեղմելու եւ վերացնելու ուղղությամբ: Բոլորս հասկանում ենք, որ ծանր վիճակում հայտնված անձը փորձում է այդ վիճակից դուրս գալու ուղիներ փնտրել, որքան էլ դա անօրինական ու անընդունելի լինի: Պետության կողմից փորձ է արվում ամբողջ դաշտը վերահսկողության տակ վերցնել եւ զարտուղի ճանապարհներով Արցախ բերված ապրանքները, դրանք բերող անձանց հայտնաբերելը, օրինական դաշտ բերելը, վարչական պատասխանատվության ենթարկելը փորձ է արվում այդ բոլոր ուղիները չեզոքացնել ու վերացնել»,-ասաց նա:

Պետնախարարը նկատեց, որ այդ զարտուղի ճանապարհները ոչ թե ծնվել են վերջին օրերի ընթացքում, դրանք ձեւավորված են վաղուց. «Զարմանալիորեն անհրաժեշտ պահին չեն բացահայտվել ու հիմա մենք ստիպված ենք վերացնել հետեւանքները»,-ասաց նա:

  • Կիսվել: