չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ավարտվել են Արցախի 2022-ի պետական բյուջեի կատարման մասին  հաշվետվության հանձնաժողովային քննարկումները

Ավարտվել են Արցախի 2022-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության հանձնաժողովային քննարկումները

Հունիսի 5-ին հրավիրվել է Արցախի  Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ ամփոփվել է 2022 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումները:

Բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացրել է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը: Անդրադառնալով 2022 թվականի պետական բյուջեի կատարմանը վերաբերող ցուցանիշներին՝ նախարարը նշել է, որ բյուջեի 57 տոկոսն ուղղվել է սոցիալական խնդիրների լուծմանը:

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, ամփոփելով 2022թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումների արդյունքները, նշել է, որ հաշվեքննիչ պալատի եզրահանգումը հաշվետվության վերաբերյալ դրական է:

3 կողմ ձայնով 2022թվականի պետական բյուջեի կատարման մասին  հաշվետությունը գլխադասայաին հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ առաջիկա հերթական նիստի քննարկմանը:

  • Կիսվել: