Ասում են՝ իբր ես դեմ եմ Շահումյանի շրջանն ազատագրելուն. Բաբայանը պարզաբանում է
Խնդիրը հետեւյալն է՝ ինձ հարց են ուղղել ռազմական ոլորտի մասին, ես ասել եմ, որ իմ կարծիքով, եթե ինձ ընտրություն տան Կիրովաբադի շրջանը գրավել, թե Լենքորանը, ես կընտրեմ Լենքորանը: Այս մասին այսօր Արցախի Աժ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:
Նրա խոսքով՝ հանդիպումը երիտասարդների հետ է եղել նախատեսված․
«Ես էլ բաց խոսել եմ, հետո պարզվել է, որ բոլորը լրագրող են եղել, բոլոր կուսակցությունները կոնտեքստից մի բան հանել, դրել է: Նախ այդ դեպքում՝ մենք սահման չենք մեծացնում, նաեւ տնտեսապես շահավետ է: Սա է ամբողջ իմաստը, որ ասում են՝ իբր պարոն Բաբայանը դեմ է Շահումյանի շրջանն ազատագրելուն: Շահումյանի շրջանը 1993 թվականին փետով ծեծում էինք, չէինք կարողանում շահումյանցիներին հավաքեինք, որ գնային իրենց շրջանում նստեին»: