երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Associated Press-ի անդրադարձը՝ «Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին» զեկույցին

Associated Press-ի անդրադարձը՝ «Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին» զեկույցին

Associated Press-ն անդրադարձել է «Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին» զեկույցին, որում Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն նշում է, որ Բաքուն ցեղասպան քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ:

Հոդվածում անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԼՂ ուղարկված հումանիտար բեռներին, որոնք արդեն ավելի քան երկու շաբաթ գտնվում են Կոռնիձորի սահմանային հատվածում:

Լրատվականի թղթակցի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իբր զեկույցը կողմնակալ է, աղավաղում է տեղում իրավիճակը և պարունակում է փաստական, իրավական և բովանդակային լուրջ սխալներ։

Հայաստանի կառավարության՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը Associated Press-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ հումանիտար բեռները ԼՂ տեղափոխելու հետ կապված մինչ այժմ Ադրբեջանից պատասխան չի ստացվել: «Ադրբեջանական կողմը ստեղծված իրավիճակը շահարկելու բազմաթիվ փորձեր է անում»,- նշել է նա։ 

Associated Press-ը գրում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս բողոքներ է հայտնել, որ շրջափակման ընթացքում չի կարողանում հումանիտար բեռներ հասցնել Լեռնային Ղարաբաղ։

  • Կիսվել: