հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Ասկերանի շրջանի առաջնագծամերձ որոշ գյուղեր

Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Ասկերանի շրջանի առաջնագծամերձ որոշ գյուղեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 12-ին այցելել է Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի առաջնագծամերձ չորս գյուղեր՝ տեղում ծանոթանալու բնակավայրերի հիմնախնդիրներին ու առկա իրավիճակը քննարկելու բնակիչների հետ:
Սզնեք, Մխիթարաշեն, Կարմիր գյուղ ու Խաչմաչ բնակավայրերում Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել տեղի բնակչության և համայնքների ղեկավարների հետ, քննարկել բնակիչներին հուզող հարցերը անվտանգության, ենթակառուցվածքների վերականգնման, սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ:
 
May be an image of 5 people, people standing and outdoors
 
«Հաշվի առնելով պատերազմի ծանր հետևանքները ողջ Արցախի ու այս գյուղերի համար՝ անհրաժեշտ են հետևողական ու միասնական ջանքեր պետական մարմինների, քաղաքացիների և ողջ հայության կողմից, որպեսզի հնարավոր լինի ժամանակի ընթացքում հաղթահարել դրանք և Հայրենիքը տեղափոխել կայուն զարգացման հուն: Անշուշտ, երկարաժամկետ անվտանգության երաշխավորումը գլխավոր նախապայմանն է դրա համար, սակայն հարկ է գիտակցել, որ դա կախված է նաև մեր այսօրվա գործողություններից ու վճռականությունից: Այդ հարցում կկարևորեի անկեղծ ու բաց երկխոսությունը իշխանությունների ու հասարակության միջև, ինչը թույլ կտա համատեղ վերհանել հիմնախնդիրները և գտնել համապատասխան լուծումներ: Ներկա պայմաններում պետության կողմից ջանքեր են գործադրվում ոչ միայն առաջնագծամերձ բնակավայրերի արագ վերականգնման, այլ նաև դրանց ամրացման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է պետական նախարարը:
 
May be an image of 7 people, people standing, people sitting and indoor
 
Հանդիպումների ընթացքում բազմաթիվ հարցեր ու առաջարկներ են ուղղվել Արտակ Բեգլարյանին, որոնց վերաբերյալ շահագրգիռ քննարկումներ են ծավալվել:
 
May be an image of 5 people, people standing, people sitting and indoor
 
Պետական նախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ միևնույն ժամանակ խոստանալով ուսումնասիրել մնացած հարցերի ու առաջարկների կյանքի կոչման հնարավորությունները:

  • Կիսվել: