հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արտակ Բեգլարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ

Արտակ Բեգլարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայկական համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարարի գրասենյակը:

Նշվում է, որ Արտակ Բեգլարյանը հանգամանալից ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, կարճաժամկետ ու երկարաժամկետ կարիքները և կառավարության ծրագրերը: Պետական նախարարն ընդգծել է, որ առանց աշխարհասփյուռ հայության ակտիվ ու շարունակական ներգրավման հնարավոր չէ ապահովել Արցախի արագ ու արդյունավետ վերականգնումն ու զարգացումը:

Արտակ Բեգլարյանի ներկայացմամբ՝ Արցախի երկարաժամկետ ապագան կարող է լինել անվտանգ ու զարգացած հինգ հիմնական հենասյուների վրա՝ կայուն անվտանգություն, աճող ժողովրդագրություն, զարգացող տնտեսություն, որակյալ կրթություն և արդյունավետ կառավարում:

Նախքան միջոցառումը պետական նախարարը նաև մամուլի ասուլիս է ունեցել Կալիֆոռնիայի հայկական լրատվամիջոցների համար:

  • Կիսվել: