երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արդեն 40-ից ավելի նույնականացված եւ հուղարկավորված անձինք կան. Ավանեսյանը՝ Արցախում պայթյունի դեպքի մասին

Արդեն 40-ից ավելի նույնականացված եւ հուղարկավորված անձինք կան. Ավանեսյանը՝ Արցախում պայթյունի դեպքի մասին

Արցախում վառելիքի պահեստի պայթյունից հետո ակտիվ ընթացքի մեջ են նույնականացումները. Հարազատները համապատասխան հետազոտություններն անցնցում են, որպեսզի կարողանանք գործընթացն արագ կերպով կազմակերպել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին արդեն 40-ից ավելի նույնականացված եւ հուղարկավորված անձինք կան:

Այս պահին 150 պացիենտ ունենք բուժհաստատություններում պայթյունից տուժած եւ վիրավորում ստացած: Գիտեք, որ 19 անձ ունենք, որ արտերկրում են բուժում ստանում: Պետք է ասեմ, որ որոշակի դրական դինամիկա կա նրանց բուժման ընթացքում, ինչը չափազանց ուրախալի է»,-ասաց նա:

  • Կիսվել: