ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ։
 
Նա, մասնավորապես, նշել է․
 
"Հարգելի՛ հայրենակիցներ
 
Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, հարգանքի տուրք եմ մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին:
Շուշիի տանկ-հուշարձանի մոտ նաև մասնակցել եմ Արցախի հերոս, Քարին տակի պաշտպանական մարտերում քաջաբար կռված ու մարտիրոսված Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարի բացման արարողությանը:
 
Փա՛ռք մեր Հայրենիքի հարատևության համար պայքարած բոլոր հերոսներին":

  • Կիսվել: