«Արցախյան շարժման դերն ու նշանակությունը տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում». Ստեփանակերտում քննարկում է կազմակերպվել
Այսօր՝ փետրվարի 15-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ բուհում կազմակերպվել է «Արցախյան շարժման դերն ու նշանակությունը տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ նվիրված շարժման 34-րդ տարեդարձին։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, ով, ողջունելով ներկաներին, կարևորել է նման նախաձեռնությունները:
Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը մեզ հետ զրույցում նշել է, որ միջոցառման նպատակը ևս մեկ անգամ վերահաստատելն է, որ 34 տարի անց ավելի է բարձրացել Արցախյան շարժման դերն ու նշանակությունը:

Քննարկմանը մասնակցում էին պատմաբաններ, Արցախյան շարժման ակտիվիստներ: