շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Արցախյան պատերազմների ժամանակ դուք ապացուցել եք, որ ձեր աշխատանքը մարդասիրության բարձր չափանիշ է. ԱՀ ԱՆ ուղերձը բուժքույրերի օրվա առթիվ

Արցախյան պատերազմների ժամանակ դուք ապացուցել եք, որ ձեր աշխատանքը մարդասիրության բարձր չափանիշ է. ԱՀ ԱՆ ուղերձը բուժքույրերի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանն ուղերձ է հղել Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է.

«Սիրելի՛ բուժքույրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։
Ձեր մասնագիտական բարձր որակների, անսահման բարության, մարդկային մեծահոգության և նվիրումի շնորհիվ դուք անգնահատելի դեր ունեք առողջապահության համակարգում: Որպես մեծագույն բարիք մարդկության համար` թիկունքում, թե` առաջնագծում, դուք պատրաստ եք անել ամեն ինչ` ձեր ուժերի սահմաններում և դրանցից դուրս:

Բժշկի աշխատանքն առանց բուժքրոջ չի կարող լիարժեք լինել: Դուք ամուր կանգնած եք նրա կողքին` հույս ու հավատ ներշնչելով նրան չափազանց բարդ և պատասխանատու գործում։ Վտանգելով ձեր կյանքը` արցախյան պատերազմների ժամանակ դուք ամեն անգամ ձեր գործունեությամբ ապացուցել եք, որ ձեր աշխատանքը մարդասիրության բարձր չափանիշ է, կոչում, որ կրում եք պատվով:
Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում եմ հարատև խաղաղություն, ամուր առողջություն, ընտանեկան բարեկեցություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ»:

  • Կիսվել: