շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախյան մի խումբ վերլուծաբաններ, կուսակցությունների երիտթևի և ՀԿ-ների ղեկավարներ կենտրոն են հիմնել

Արցախյան մի խումբ վերլուծաբաններ, կուսակցությունների երիտթևի և ՀԿ-ների ղեկավարներ կենտրոն են հիմնել

Արցախի տարբեր կուսակցությունների երիտասարդական թևերի և հասարակական կազմակերպությունների ղեկավարների, քաղաքացիական ակտիվիստների, վերլուծաբանների և պետականամետ անհատների նախաձեռնությամբ ՀՀ-ում հիմնադրվել է «ԱՐՄԱԴԱ» վերլուծական կենտրոնը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արշակ Աբրահամյանը մանրամասնել է, որ կազմակերպության հիմնական նպատակը լինելու է արհեստավարժ հետազոտություններ, գիտական վերլուծություններ կատարելը։

«Նաև ձգտելու ենք բարձրացնել համազգային դիսկուրսի մակարդակը և խթանել քաղաքականության կայացման գործընթացում քաղաքացիական ներգավածությունը, ավելի համապարփակ գիտելիքները։ Փորձելու ենք վերլուծել և մշակել նաև օրենսդրական ակտերի նախագծեր՝ միտված օրենսդրական դաշտի արդիականացմանը, մարդու իրավունքների շրջանակների հստակեցմանը, ազգային կրթության զարգացմանը»,-հավելել է Աբրահամյանը՝ նշելով, որ տարբեր ծրագրերի իրականացման համար պատրաստակամ են համագործակցելու ՀՀ-ում գրանցված և միջազգային համանման կազմակերպությունների հետ։

  • Կիսվել: