ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախյան հատվածում վերջին օրերի հրադադարի խախտումը կապված չէ «Բռնազավթված տարածքների մասին» օրինագծի հետ. Դավիթ Բաբայան

Արցախյան հատվածում վերջին օրերի հրադադարի խախտումը կապված չէ «Բռնազավթված տարածքների մասին» օրինագծի հետ. Դավիթ Բաբայան

Խոսելով Արցախի ԱԺ-ի կողմից այսօր առաջին ընթերցմամբ ընդունված «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծի մասին ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը նշել է, որ ստեղծվել է մի իրավիճակ, որի գնահատականը պետք է տրվի նաև իրավական, քաղաքական տեսանկյունից:

«Այս փաստաթուղթը, փաստորեն, ամփոփում է Արցախի Հանրապետության պատմությունը` անցյալը, ներկան և ապագայի մեր տեսլականը: Արտաքին քաղաքականության և պետականաշինության մեջ շատ կարևոր է սկզբունքայնությունը: Անկախ նրանից, թե ինչ ծանր վիճակում ենք մենք՝ պետք է ունենանք մեր սկզբունքները, որովհետև աշխարհաքաղաքականության, քաղաքականության մեջ և ընդհանրապես կյանքում անսկզբունքայինությունը երբեք լավ բանի չի բերում»,- պարզաբանեց Բաբայանը:

Բաբայանը հերքեց մտայնությունը այն մասին, թե արցախյան հատվածում վերջին օրերի հրադադարի խախտումը պայմանավորված է այդ օրենքի նախագծի ընդունման հետ: «Սա Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է: Նա այդ քաղաքականությունից չի հրաժարվում և չի հրաժարվելու: Սա է, ուրիշ ոչ մի պատճառը փնտրել պետք չէ»,- նշեց նա:

  • Կիսվել: