չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախը միասին պետք է պահենք ու շենացնենք. տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ

Արցախը միասին պետք է պահենք ու շենացնենք. տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ

Հովհաննիսյանների ընտանիքը Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ԱՀ Շահումյանի շրջանի Զուար համայնքից տեղահանվել և փետրվարի 17-ից հաստատվել է ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում:

«Պատերազմից հետո տեղափոխվել էինք Երևան, բայց նորից վերադարձանք Արցախ:

Բնութագրությունը հասանալի չէՀաթերքի համայնքի ղեկավարի հետ միասին ընտրեցինք այս տունը, որտեղ հիմա ապրում ենք: Տանը բնակվում ենք 7 հոգով. ունեմ 5 երեխա:

 Թե՛ համայնքի ղեկավարը, թե՛ բնակիչները մեզ լավ ընդունեցին, ցանկացած հարցի դեպքում՝ նրանք փորձում են օգտակար լինել», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ընտանևքի հայրը՝ Ալեքսանդր Հովհաննիսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ Ալեքսանդրը իր արհեստով է զբաղվում՝ դարպասներ է պատրաստում, և Հաթերքում իր աշխատանքը պահանջված է, քանի որ միակ մասնագետն է :

Բնութագրությունը հասանալի չէ«Մասնագիտությամբ զոդող դարբին եմ: Պատվերներ շատ ունեմ , ինձ օգնում է որդիս: Ունենք մեղուներ, հավեր, խոզ և ոչխար ենք գնել, փորձում ենք նպաստել տնտեսության զարգացմանը», - ասաց նա:

Բնութագրությունը հասանալի չէ Մեր զրուցակիցը մտադրություն և ցանկություն չունի Արցախից հեռանալու, քանի որ, ինչպես ինքն է ասում, իմ տեղն այստեղ է:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Ես ծնվել եմ Ռուսաստանում, մայրս արցախցի է:

Մանուկ հասակից միշտ լսել եմ Արցախի մասին պատմություններ և երազել եմ գալ ու ապրել այստեղ:

Իմ երեխաները նույնպես չեն ուզում գնալ, քանի որ Արցախից լավ տեղ չկա, այն մեզ համար ամեն ինչ է: Արցախի ապագայի հետ կապված մեծ հույսեր ունենք:

Արցախցիները պետք է վերադառնան իրենց հայրենիք, համախմբվեն, քանի որ Արցախը միայն բանակը չի պահում, բոլորս պետք է պահենք ու շենացնենք», - հավելեց Ա. Հովհաննիսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: