շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախը հանձնելու համար մեղադրում եմ բոլորին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին․ Սամվել Բաբայան

Արցախը հանձնելու համար մեղադրում եմ բոլորին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին․ Սամվել Բաբայան

Ես չեմ գտնում, որ պատերազմը կանգնեցնում են. ընթացքում պարտություն կրող կողմը թելադրում է իր կանոնները, այդ պարագայում կանգնում է, հակառակ դեպքում չի կանգնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ր հնարավորություն կանգնեցնելու 44-օրյա պատերազմը:

Հարցին՝ Արցախը ով հանձնեց Ադրբեջանին, նա պատասխանեց. «Մենք բոլորս միասին: Բոլորս միասին 20 տարի էդ Արցախը խեղել եք, չեք թողել մի բան արվի՝ իշխանության հետ միասին: Բոլորս միասին՝ Արցախի, Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանն էլ»:

Նա վստահեցրեց, որ մեղադրում է ՀՀ իշխանությանը Արցախը հանձնելու մեջ. «Բա հո ձեզ չեմ մեղադրելու»:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Արցախի դատախազությունը այն ժամանակ հարցաքննել է իրեն, եւ այդ մասին ասել է Գուրգեն ներսիսյանը, Սամվել Բաբայանն ասաց. «Ինձ ոչ մեկը չի հարցաքննել, Գուրգեն ներսիսյանին դիմեք, թող հրապարակի այդ հարցաքննությունը»:

  • Կիսվել: