ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախի պետնախարարի պաշտոնում Սամվել Բաբայանի նշանակումն ամբողջովին տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ․ Խանումյան

Արցախի պետնախարարի պաշտոնում Սամվել Բաբայանի նշանակումն ամբողջովին տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ․ Խանումյան

Արցախի պետնախարարի պաշտոնում Սամվել Բաբայանի նշանակումն ամբողջովին տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը․

«Բաբայանը Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ ուժի ղեկավարն է, վայելում է նաև այլ պատգամավորների աջակցությունը։ Ակնհայտ է, որ նախագահի վրա այս պահին ճնշում կա Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ու նրանց թիմակիցների կողմից` Սամվել Բաբայանին չնշանակելու պահանջով։

Հետևաբար երկուշաբթի օրվա հանրահավաքով հանրությունն ավելի մեծ ճնշում պետք է գործադրի նախագահի վրա` գործել քաղաքական տրամաբանությամբ, գործադիրի ղեկը տալ մարդու, ով պատրաստ է պատասխանատվություն ստանձնել երկրի համար այս ծանր ժամանակահատվածում։

Հետևաբար, եթե Բակոյի ու Արկադիի թիմակիցը չես, մտածում ես ոչ թե նրանց հարստության, այլ երկրի համար, պարտավոր ես հրապարակ գալ։ Մայիսի 15֊ը ջրբաժանի օր է, կամ կկարողանանք ստեղծել պատասխանատու կառավարություն, հաստատել կարգապահություն, վերակառուցել բանակն ու դուրս գալ այս անարժանապատիվ վիճակից, կամ էլ կհետևենք թշնամու գործողություններին և դրանց նկատմամբ մեր իշխանությունների անգործությանը, բանակի կազմալուծմանը, ծանր տեխնիկայի դուրսբերմանը, բնակչության արտագաղթին, Արցախի ոչնչացմանը»։

  • Կիսվել: