շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արցախում տուն, հարազատների գերեզմաններ ունեմ, ո՞վ է որոշել, որ ես չեմ կարող վերադառնալ. բողոքի ակցիայի մասնակից

Արցախում տուն, հարազատների գերեզմաններ ունեմ, ո՞վ է որոշել, որ ես չեմ կարող վերադառնալ. բողոքի ակցիայի մասնակից

Ինչու իրավունք չունենք վերադառնալ մեր տուն, գնալ մեր գերզմանոցները, ո՞վ է որոշում մեր տեղը, որ մենք իրավունք չունենք գնանք մեր տուն: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց տեղահանված արցախցի կինը։

«Ես երկու հատ տոուն ունեմ՝ հայրական եւ կողքի գյուղում էլ ամուսնացել եմ, այնտեղ էլ տուն ունենք: Հիմա մեկ տարի է՝ չեմ կարողանում իմ տուն գնամ: Իմ պապաս, իմ մեծ եղբայրը, որ արցախյան առաջին ազատամարտում զոհվել է, այնտեղ են: Ես ուզում եմ գնամ այնտեղ, ինչո՞ւ չեմ կարող, կա՞ մարդ, որ այս հարցին կարող է պատասխանել: Ո՞վ է իմ տեղը որոշում»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ չեն դիմում Հայաստանի կառավարությանը, այլ դիմում են ՄԱԿ-ին, ակցիայի մասնակիցն ասաց. «Հայաստանի իշխանություն չկա։ Ո՞վ է ասում Հայաստանի իշխանություն կա»։ 

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում են ճնշել Բաքվին ու կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումները։

  • Կիսվել: