հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում տեղի ունեցավ ֆլեշ մոբ «Իմ սեր Հայաստան» խորագրով

Արցախում տեղի ունեցավ ֆլեշ մոբ «Իմ սեր Հայաստան» խորագրով

«Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության մտահղացմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշ մոբ՝ նվիրված երիտասարդության և ուսանողության միջազգային օրերին:

Ֆլեշ մոբին  մասնակցել  են   հայաստանյան  բուհերի  ուսանողներ. նրանք  սկզբում  շուրջպար  են  բռնել հրապարակում, որից  հետո   ծածանել   են  ՀՀ  պետական  դրոշը:

Ֆլեշ  մոբի  մսնակիցները վաղը  նախատեսսում  են  լինել   Շուշիում և  Տիգրանակերտում, ինչպես  նաև հանդիպումներ    ունենալ   Արցախյան  պատերզմի   հերոսների  և  Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանի  հետ:

«Համերգային  շրջագայություն  կունենանք  նաև  Կապանում, Եղեգնաձորում, որին  կմասնակցեն «Արցախի  ձայներ» երաժշտական համույթը: Նոյեմբերի  14-15-ը  Երևանում   կկայանա   «Խաղաղ  պատերազմ» խորագրով     աշխատաժողով: Նոյեմբերի 17-ին  էլ  տեղի  կունենա  «Հաղթանակած»-ի  համաժողովը՝  նվիրված   Հայաստան-Արցախ-Սփյուռք  փոխհամագործակցությանը: Նույն  օրը   Երևանում  կկազմակերպենք  ամփոփիչ   համերգ»,- մանրամասնել  է  Ֆլեշ  մոբի  կազմակերպիչներից Հովհաննես Հարությունյանը:

  • Կիսվել: