ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում տեղի է ունեցել հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողովի անդրանիկ նիստը

Արցախում տեղի է ունեցել հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողովի անդրանիկ նիստը

Այսօր տեղի է ունեցել հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները գոհունակություն են հայտնել աշխատանքների մեկնարկի առնչությամբ՝ հայտնելով ինչպես ընդհանուր, այնպես էլ ենթահանձնաժողովների կազմում նախատեսվող աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու իրենց պատրաստակամությունը: Տեղեկացնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նիստում քննարկվել ու նշմարվել են այն ուղղությունները, որոնց շուրջ պետք է աշխատեն ենթահանձնաժողովները և հրավիրված մասնագետները:

Տեսնելով հանձնաժողովի անդամների ոգևորությունն ու տրամադրվածությունը, համոզված եմ, որ ամենակարճ ժամկետում հանձնաժողովը կմշակի հանրակրթության ոլորտում բարեփոխումների այն ծրագիրը, որը թույլ կտա ամենակարճ ժամկետում ոլորտում արձանագրել շոշափելի ու գնահատելի արդյունքներ և դրական փոփոխություններ:

 Հանձնաժողովի աշխատանքներին մաղթում եմ բարի ու արդյունավետ ընթացք:

  • Կիսվել: