երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում սկսել են մասսայական հավաքներ՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի

Արցախում սկսել են մասսայական հավաքներ՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի

Արցախում սկսել են մասսայական հավաքներ՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Պետռեգիստրից անհիմն հանելու հարցով դեկտեմբերի 19-ի դատական նիստի նախօրեին նախկին զորահրամանատարի համակիրները պահանջում են դատարանի արդար որոշում եւ Արցախի իշխանությունների գործողությունների անօրինության ճանաչում: Անհանդուրժողականության ալիքը բարձրացել է դատարանի աշխատակիցների ներքին խոհանոցային այն խոսակցություններից, թե դատական համակարգի վրա ճնշումների պատճառով դատարանը ստիպված կլինի որոշում կայացնել ոչ հօգուտ Ս. Բաբայանի:

ԱՀ իշխանությունների անօրեն գործողությունները պարզ դարձան 2019 թվականի փետրվարին, երբ Ս. Բաբայանը հայտարարեց 2020 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության վերաբերյալ: Պարզվել է, որ նախկինում ԱՀ իշխանությունների թելադրանքով ոստիկանությունը, առանց իրավական հիմնավորման, Ս. Բաբյանին հանել է հաշվառումից՝ զրկելով նրան քաղաքացիությունից:

  • Կիսվել: