կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախում շինարարության ծավալն աճել է ավելի քան 16 %-ով

Արցախում շինարարության ծավալն աճել է ավելի քան 16 %-ով

Շինարարության ծավալի միջին տարեկան աճը վերջին 10 տարիներին կազմել է 7%: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ շինարարության բաժինը ՀՆԱ-ում միջին տարեկան կտրվածքով կազմում է շուրջ 12% : 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության ծավալը կազմել է ավելի քան 50.3 մլրդ դրամ՝ ապահովելով նախորդ տարվա նույն ցուցանիշի նկատմամբ 16.3% իրական աճ:
 
«Շինարարության շուրջ 45%-ը, (22.2 մլրդ դրամ) կատարվել է պետական բյուջեի միջոցների հաշվին` կապիտալ ներդրումների տարեկան ծրագրով և ուղղվել է բնակարանաշինությանը, դպրոցաշինությանը, ճանապարհաշինությանը, առողջապահական և հասարակական նշանակության այլ օբյեկտների կառուցմանն ու վերանորոգմանը:  Տարվա ընթացքում սոցիալական տարբեր խմբերի պատկանող 33 ընտանիքի համար կառուցվել, 11 ընտանիքի համար գնվել են բնակելի տներ, վերանորոգվել է 60 բնակելի տուն և 30 տան վերանորոգման համար տրվել է փոխհատուցում: Կառուցման փուլում է գտնվում 42 բնակելի տուն: Քաշաթաղի շրջանի Հայկազյան գյուղում կառուցվել է դպրոցի շենք, ընթացքում են Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղում  դպրոցի շենքի կառուցման  աշխատանքները: ԱՀ գյուղական համայնքներում վերանորոգվել են 6 դպրոց, 1 մանկապարտեզ, ընթացքում են 1 մանկապարտեզի կառուցման և 3-ի վերանորոգման աշխատանքները: Սկսված են Արցախի պետական համալսարանի շենքի կառուցման 2-րդ  փուլի աշխատանքները: Գործարկվել է Բերձորի շրջանային հիվանդանոցը»,- մանրամասնել է Գ. Մարտիրոսյանը:

  • Կիսվել: