կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախում շարունակվում է պայթուցիկ նյութերի հայտնաբերման և ոչնչացման գործընթացը

Արցախում շարունակվում է պայթուցիկ նյութերի հայտնաբերման և ոչնչացման գործընթացը

Ընթացիկ տարվա փետրվարի 7-ից մինչև փետրվարի 11-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 17 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացվել 5 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 35 570 քմ տարածք:

Այս մասին «Արցախպրես»-ին հայտնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Աղբյուրը նշում է, որ կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև օրս հանրապետության տարածքում հայտնաբերվել է 867 542 հատ և ոչնչացվել է 864 064 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք:

 

  • Կիսվել: