կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախում Սամվել և Գայանե ամուսիններն իրենց որդու հետ գտել են այլընտրանքային միջոց՝ հացը արտադրամասից իրենց խանութ հասցնելու համար

Արցախում Սամվել և Գայանե ամուսիններն իրենց որդու հետ գտել են այլընտրանքային միջոց՝ հացը արտադրամասից իրենց խանութ հասցնելու համար

Սամվել և Գայանե ամուսինները իրենց որդի Թաթուլի հետ գտել են այլընտրանքային միջոց հացը արտադրամասից իրենց խանութ հասցնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

«Ամեն օրվա լուսաբացին նրանք ընտսնիքով ձեռնասայլի միջոցով արտադրամասից հաց են հասցնում իրենց խանութ, որպեսզի փոքր ինչ թեթևացնեն քաղաքում գոյացող հերթերը

Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղ) լիովին պաշարման և Հայաստանից եկող բնական գազի արգելափակման հետևանքով Արցախում սպառվել է վառելիքը, ինչի հետևանքով հացի արտադրամասերը չեն կարողանում հաց հասցնել Ստեփանակերտի խանութներ»,-նշել է նա:

 

  • Կիսվել: