Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման պահանջով ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Ազգային-ժողովրդավարական Բևեռը ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիա անցկացրեց՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման պահանջով: Մասնակիցները կրում էին ՄԱԿ խաղաղապահների սաղավարտներ։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ավելի քան 10 օր է Հայաստանն Արցախին կապող ճանապարհը գտնվում է շրջափակման մեջ այսպես կոչված ադրբեջանցի բնապահպանների և ռուս օկուպանտների կողմից, հետևաբար, իրենք Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայելու խնդրանքով նամակ են հանձնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին։
«Ռուս խաղաղապահը բազմիցս ապացուցել է, որ թուրքերի հետ տանդեմ ունի և հայ ժողովրդի թշնամին է։ Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահներն իրականում օկուպանտ զորքեր են, նրանք խաղաղապահներ չեն և չեն էլ կարող լինել։ Կա ռուս-թուրքական տանդեմ, որը որոշել է վերջնականապես խժռել Հայաստանը։ Մենք պահանջում ենք ՄԱԿ-ի խաղաղապահ զորքեր, որպեսզի հայ ժողովուրդն ապահով լինի», ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։