կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախում մի շարք ծառայությունների սակագների նվազեցման չափը կկազմի 9,4-33,3 %

Արցախում մի շարք ծառայությունների սակագների նվազեցման չափը կկազմի 9,4-33,3 %

Այսօր կայացած հարային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ՀԾՏՄԿՊ) տարեվերջյան նիստի ժամանակ ներկայացվել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից Արցախի հանրապետությունում մատուցվող ծառայությունների առավելագույն սակագները սահմանելու և ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը:

Նախագիծը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել հանրային ծառայությունների կարգավորման վարչության պետի տեղակալ Աննա Առաքելյանը:
 
Նրա խոսքով՝ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է մի շարք ծառայությունների սակագների վերանայման, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների սակագները մեկ ընդհանուր որոշմամբ ներկայացնելու անհրաժեշտությունից:
 
Նախագծի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից զգալիորեն կնվազեցվեն ոչ միայն ռոումինգ ծառայությունների սակագները, այլ նաև մի շարք ներցանցային զանգերի և դեպի ՀՀ իրականացվող զանգերի րոպեավճարները և այլ ծառայությունների սակագներ:
«Սկսած դեռևս փոխըմբռնման հուշագրի ստորագրման պահից Հանձնաժողովն` իրականացված մի շարք վերլուծական աշխատանքների քննարկման արդյունքում նախատեսել է ռոումինգի սակագների կիրառման հետ զուգահեռ նաև մի շարք այլ ծառայությունների նվազեցման գործընթաց, որին «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն արձագանքել է՝ և իր շահագրգռվածությունն ու պատրաստակամությունն է հայտնել մի շարք այլ ծառայությունների սակագների նվազեցման գործընթաց նախաձեռնելու կապակցությամբ: Արդյունքում՝ 2020 թվականի հունվարի 1-ից մի շարք ծառայությունների սակագների նվազեցման չափը կկազմի 9,4-33,3 %, միջինացված տոկոսային արտահայտությամբ՝ 20,8 %-ով:

  • Կիսվել: