կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Արցախում մայիսի 8-ն աշխատանքային է, իսկ 9-ը՝ ոչ աշխատանքային

Արցախում մայիսի 8-ն աշխատանքային է, իսկ 9-ը՝ ոչ աշխատանքային

Սույն թվականի մայիսի 8-ը (երկուշաբթի) աշխատանքային օր է, քանի որ ԱՀ կառավարության կողմից որևէ որոշում չի կայացվել այդ աշխատանքային օրվա տեղափոխության մասին: Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։

Ինչ վերաբերում է մայիսի 9-ին (երեքշաբթի), ապա Արցախի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին օրենքի համաձայն՝ այդ օրը նշվում է որպես Հաղթանակի տոն, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օր և ոչ աշխատանքային օր է:

  • Կիսվել: