Արցախում կռվելու համար տեղափոխված 342 զինյալ թողել է ամեն ինչ և հետ վերադարձել
Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնից հայտնում են, որ Արցախում կռվելու համար տեղափոխված ու կռվող 342 զինյալ թողել է ամեն ինչ և վերադարձել է տուն:
Կենտրոնից հայտնում են, որ նոյեմբերի 4-ին փաստագրել է սպանված 9 զինյալի տվյալ:
Այս ընթացքում, ըստ կենտրոնի, սպանվել է 240 զինյալ, որից 183-ի դին տեղափոխվել է Սիրիա, մյուսներինը մնացել են Ադրբեջանում: Բացի այդ, հայկական ուժերը գերեվարել են 2 սիրիացի զինյալի: