երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսի կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման համար բացվել էն հաշվեհամարներ

Արցախում կորոնավիրուսի կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման համար բացվել էն հաշվեհամարներ

Նոր կորոնավիրուսի (COVID-2019) վարակի կանխարգելման և հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող անձինք կարող են նվիրատվություն կատարել Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշիվներին: Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրին Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբից:

Ցանկացողները նվիրատվություն կարող են կատարել ԱՀ կառավարության արտաբյուջետային հետևյալ հաշիվներին՝
 
22300612211100 (AMD),
22300110153200 (USD),
22300200153300 (EUR),
22300400153100 (RUR):

  • Կիսվել: