հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել

Հունիսի 2-ին կատարվել է 44 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։
 
ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7967 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2754 դեպք: Կատարվել է 25 419 թեստավորում:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

  • Կիսվել: