հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում կկազմակերպվի «SMM 0-ից, սկսնակների համար» դասընթաց

Արցախում կկազմակերպվի «SMM 0-ից, սկսնակների համար» դասընթաց

Արցախում առաջին անգամ կկազմակերպվի «SMM 0-ից, սկսնակների համար» դասընթաց, որի շրջանակներում մասնակիցները կբացահայտեն թվային մարքեթինգի աշխարհը՝ ձեռք բերելով մասնագիտական հմտություններ:

Դասընթացը կվարի BIB Digital Marketing Agency֊ի համահիմնադիր-տնօրեն Դավիթ Գաբրիելյանը, ով թվային մարքեթինգի ոլորտում տարիների փորձ ունի և կյանքի է կոչել մի շարք հաջողված պրոյեկտներ Արցախում, Հայաստանում և միջազգային հարթակում:
 
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Գաբրիելյանը նշեց, որ դասընթացի գաղափարը առաջացել է աշխատաշուկայի պահանջարկից ելնելով, քանի որ Արցախում շատ քիչ են թվային մարքեթինքի մասնագետները: «Դասընթացը հնարավորություն կտա մասնակիցներին բացահայտել բիզնեսի առաջխաղացման մեթոդները սոցցանցերում, կազմել ճիշտ առաջխաղացման պլան, մշակել որակյալ քոնթենթ, ստեղծել յուրօրինակ վիզուալներ և շատ ավելին: Դասընթացը կկազմակերպվի վճարովի հիմունքով, օնլայն ձևաչափով՝ շաբաթական 2 անգամ, 2 ամիս տևողությամբ: Դասընթացի ավարտին մասնակիցներին պրակտիկայի հնարավորություն կընձեռնվի մեր ընկերությունում, իսկ լավագույնները, բացի սերտիֆիկատներից, կստանան նաև աշխատանքի առաջարկ», - նշեց Դ. Գաբրիելյանը:
 
Նշենք, որ գրանցվելու և լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել 077270698 հեռախոսահամարով:

  • Կիսվել: