շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախում խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկային երթուղիները օրական կազմում են մոտ 200 կմ. ՌԴ ՊՆ

Արցախում խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկային երթուղիները օրական կազմում են մոտ 200 կմ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորակացմի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի և տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգության ապահովման խնդիրները, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նախորդ օրը Մատաղիս-Քարվաճառ և հետադարձ երթուղով Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը ապահովել է 53 բեռնատարների տեղաշարժը, որոնք շինանյութ են մատակարարել պատերազմի հետևանքով Ադրբեջանի օկուպացրած բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու համար: Բեռներում եղել են նաև սննդամթերք և տարբեր ապրանքներ:
 
«Քաղաքացիական տրանսպորտի և հումանիտար բեռների ուղեկցման խնդիրները կատարելուց բացի, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումը պարբերաբար մասնակցում է մարդասիրական գործողությունների շրջանակներում  Բերձորի միջանցքում անվտանգության ապահովմանը և պարեկություն իրականացմանը: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկային երթուղիները օրական մոտ 200 կիլոմետր են կազմում:
 
Խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում պարեկություն իրականացնելիս հրադադարի ռեժիմի խախտումներ և ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: